Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Սպասվող լույսը

Սպասվող լույսը
07.02.2025 | 00:10

Աստծո կանչը

Փետրվարի 7

Վստահիր և բնավ մի’ վախենա:

Կյանքը լի է հրաշքներով:

Վստահող մանկան հայացքով նայիր այն ամենին, որ Ես կատարում եմ քեզ համար:

Մի’ վախենա:

Եվս մի քանի քայլ, և կտեսնեք Իմ զորությունը և կճանաչեք:

Դուք այժմ քայլում եք մի փակուղու, անձուկ թունելի մթության միջով: Սակայն շուտով դուք կդառնաք լույս` ուղղելու ու առաջնորդելու համար մոլորված ու դողացող ոտքերը:

Ձեր տառապանքի կանչը սլացող նետի պես սուրացել ու հասել է Աստծո մոտ. Իմ Հոր` որ երկնքում է, ձեր Հոր` որ երկնքում է:

Աստծո համար լսելը արդեն իսկ պատասխանել է նշանակում:

Սոսկ կանչ, որպեսզի հասնի օգնությունը և ծածկի տկարությունը մարդկային:

Եվ վերջապես` վստահող ու ապավինող մի աղաղակ, որ հասնի Աստծուն և ունկնդրության արժանանա:

Հիշիր, ով դողացող սիրտ, որ Աստծո համար լսելը արդեն իսկ պատասխանել է ձեր աղոթքներին:

Բազմիցս ասված աղոթքները անպատասխան չեն մնում:

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ